Նորություններ
35 սովորող մասնակցեց «Պատանի մաթեմատիկոս» ամառային ճամբարին
Հուլիսի 1–5-ը Ֆիզմաթ դպրոցում անցկացվեց «Պատանի մաթեմատիկոս» հնգօրյա ամառային ճամբարը, որին մասնակցեցին համանուն օլիմպիադայում 11 և ավելի միավոր հավաքած 35 սովորողներ։
Հինգ օրվա ընթացքում մասնակիցները խորացրին իրենց մաթեմատիկական գիտելիքները, մասնակցեցին հետաքրքիր և ինտերակտիվ խաղերի, ինչպես նաև մշակութային ծրագրերի։ Հագեցած օրերը նպաստեցին ոչ միայն նրանց ակադեմիական առաջընթացին, այլև թիմային աշխատանքի, հաղորդակցական հմտությունների զարգացմանն ու նոր ընկերական կապերի ձևավորմանը։
Ճամբարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ՝ որպես իրենց ակտիվ մասնակցության և ցուցաբերած նվաճումների գնահատում։
«Պատանի մաթեմատիկոս» ամառային ճամբարը կազմակերպվել էր «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։














