Նորություններ
Մարզերում մեկնարկել են օլիմպիական խմբակները
Օլիմպիական կրթությունն ավելի հասանելի է դառնում մարզերի սովորողների համար:
Հոկտեմբերից Հայաստանի չորս մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Լոռիում և Կոտայքում, մեկնարկել են ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիական խմբակները՝ մարզերի շնորհալի սովորողների համար ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու գիտական ներուժը և պատրաստվելու օլիմպիադաներին։

Խմբակները գործում են «Օլիմպիական շարժում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել օլիմպիական կրթության տարածմանը և Հայաստանի մարզերի սովորողների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը։ Ծրագիրն իրականացվում է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։
