Նորություններ

Հարյուրից ավելի աշակերտ մասնակցեց «Պատանի մաթեմատիկոս» օլիմպիադային

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 27-ին Ֆիզմաթում անցկացվեց «Պատանի մաթեմատիկոս» օլիմպիադան, որին մասնակցեց ընդհանուր թվով 114 աշակերտ, որից 61-ը՝ 6-րդ դասարանի, իսկ 53-ը՝ 5-րդ դասարանի:

Օլիմպիադայի ամփոփ արդյունքները հետևյալն են՝

🔹 I կարգ՝ 3 աշակերտ
🔹 II կարգ՝ 7 աշակերտ
🔹 III կարգ՝ 12 աշակերտ

Եվս 11 աշակերտ արժանացել է գովասանագրի։

Հիշեցնենք, որ 11 միավոր և ավելի ստացած մասնակիցները հուլիսի առաջին տասնօրյակում կհրավիրվեն մասնակցելու ամառային ճամբարի՝ Ֆիզմաթում։

Օլիմպիադայի արդյունքները հասանելի են Olymp.am կայքում։