Նորություններ

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 4-15-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում անցկացված Ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադան  Հայաստանի թիմը նվաճել է ընդհանուր թվով 5 մեդալ` 2 արծաթե և 3 բրոնզե։ Մեդալակիների թվում են Ֆիզմաթի երկու սովորողներ։

Մեդալակիրներն են՝

Արծաթե մեդալ՝

Գոռ Հովսեփյան – Ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան
Գառնիկ Գավալջյան – ՀԱՊՀ ավագ դպրոց, 12-րդ դասարան

Բրոնզե մեդալ՝

Էդգար Բաղմանյան – Ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան
Էմիլ Հարությունյան – ՀԱՊՀ ավագ դպրոց, 12-րդ դասարան
Սամվել Հարությունյան – Քվանտ վարժարան

Շնորհավորում ենք մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և մարզիչներին այս նվաճման համար։