Մեր մասին

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել «Ֆիզմաթ» դպրոցին՝ ստեղծելու ավելի հարմարավետ, սովորողակենտրոն և ժամանակակից կրթական միջավայր։

Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Սովորողների առաջընթացն ապահովող նորարարական նախագծերի իրականացման աջակցություն
  • Ֆիզիկամաթեմատիկական առարկաների ուղղությամբ օլիմպիական խմբակների զարգացում
  • Դպրոցում կրթական որակի բարելավմանը նպաստող պայմանների ապահովում
  • Շենքային պայմանների, լաբորատորիաների և նյութատեխնիկական բազայի բարելավում

Մեր տեսլականը

Մեր առաքելությունը

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի առաքելությունն է բարելավել ֆիզմաթ կրթության որակը՝ ստեղծելով շարունակական աճի, ներառականության և համագործակցության վրա հիմնված կրթական միջավայր։ Մենք գործում ենք՝

  • Աջակցելով ուսուցիչների և սովորողների մասնագիտական զարգացմանը՝ վերապատրաստումների, մենթորության և նոր ուսումնական ռեսուրսների միջոցով
  • Խթանելով ստեղծարար և քննադատական մտածողությունը՝ կրթական գործընթացը դարձնելով ավելի կիրառական և խնդիրներ լուծող
  • Ներդնելով ժամանակակից ուսուցման գործիքներ և տեխնիկական ռեսուրսներ
  • Ընդլայնելով օլիմպիական կրթությունը՝ դարձնելով այն հասանելի ավելի լայն շրջանակի սովորողների
  • Համագործակցելով կրթական ոլորտի տեղական և միջազգային դերակատարների հետ՝ ընդլայնելու հնարավորություններն ու ներգրավվածությունը

Մենք հավատում ենք, որ համակարգված և թափանցիկ կրթական նախաձեռնություններով հնարավոր է ձևավորել ուժեղ մասնագիտական համայնք, որը կծառայի Հայաստանի գիտակրթական զարգացմանը։

Ընթացիկ ծրագրեր

Նվիրիր ապագային

Փոփոխությանը մասնակցիր այսօր

Քո աջակցությունը ներդրում է Հայաստանի գիտական և նորարարական ապագայի ձևավորման գործում։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է որակյալ կրթության, ժամանակակից լաբորատոր սարքավորումներով հարուստ միջավայրի և ոգեշնչող ուսուցիչների հետ աշխատանքի հնարավորության։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը գործում է՝ աջակցելու դպրոցում կրթական միջավայրի բարելավմանը, զարգացնելու օլիմպիական և տեխնոլոգիական խմբակները։

Նվիրիր այսօր, որ միասին կերտենք վաղվա ստեղծարար, մտածող ու (ինքնա)վստահ սերունդը։

Քո աջակցությամբ մենք կարող ենք իրականացնել նոր ծրագրեր, ստեղծել նորարար ուսումնական միջավայր և հավասար հնարավորություններ բոլորի համար։