Նորություններ
Կայացավ Ռոբոտաշինության հանրապետական 2-րդ օլիմպիադան
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ֆիզմաթում անցկացվում է Ռոբոտաշինության հանրապետական օլիմպիադան։

Միջոցառման նպատակն է բացահայտել տաղանդավոր երեխաներին և պատանիներին, խթանել նրանց հետաքրքրությունը ինժեներական և տեխնոլոգիական ոլորտների նկատմամբ, ինչպես նաև ձևավորել միջազգային հարթակներում մրցունակ հայկական թիմեր։

Նախորդ տարվա համեմատ, այս տարի օլիմպիադային գրանցվել է մասնակցության էական աճ։ Երևանից և մարզերից գրանցված թիմերի թիվը հասել է շուրջ 100-ի։
Օլիմպիադան անցկացվեց 4 անվանակարգերով՝
- Մինի սումո
- Լեգո սումո
- Ռոբոտների մրցավազք
- Ազատ ոճ

Նշված անվանակարգերը միտված են զարգացնելու մասնակիցների ինժեներական մտածողությունը, ծրագրավորման և տեխնիկական հմտությունները, ստեղծարարությունը, թիմային աշխատանքը և գործնական խնդիրների լուծման կարողությունները։

Ներկայացնում ենք հաղթող թիմերին․
Մինի սումո
1-ին հորիզոնական՝ Off-Road
2-րդ հորիզոնական՝ Այգուտ թիմ, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց
3-րդ հորիզոնական՝ Octastar
Լեգո Սումո
1-ին հորիզոնական՝ Whiz Code Academy
2-րդ հորիզոնական՝ Sumo Sum
3-րդ հորիզոնական՝ Sumo Monsters, Wonder Kid Academy (Գյումրի)
Ռոբոտների մրցավազք
1-ին հորիզոնական՝ Արծվաշենի թիմ, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց
Ազատ ոճ
1-ին հորիզոնական՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, Road Mind թիմ
2-րդ հորիզոնական՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, Sics թիմ
3-րդ հորիզոնական՝ Big Future նախագիծ, Կարճաղբյուրի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց





