Նորություններ
Երկու ոսկե, երկու արծաթե մեդալ․ ֆիզմաթցիների արդյունքները Աստղագիտության բաց միջազգային օլիմպիադայում
Նոյեմբերի 6-14-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Աստղագիտության բաց միջազգային օլիմպիադայում (OWAO 2026) Ֆիզմաթ դպրոցի սովորողները նվաճել են 4 մեդալ՝ երկու ոսկե և երկու արծաթե։
• Ռուզաննա Շիրոյան
• Բագրատ Բագրատյան
• Նատալի Մարգարյան
• Տիգրան Գասպարյան
Նշենք, որ միջազգային օլիմպիադաներում նման հաջողությունները նաև Ֆիզմաթ դպրոցում գործող օլիմպիական խմբակների աշխատանքի արդյունք են։
Օլիմպիական խմբակների գործունեությանն աջակցում է «Ֆիզմաթի դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որը նաև հոգացել է սովորողների ճանապարհածախսը։