Նորություններ
Ֆիզմաթցիները 3 մեդալ են նվաճել Աստղագիտության միջազգային օլիմպիադայում
Ֆիզմաթ դպրոցի սովորողները երեք մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 2 բրոնզե, Աստղագիտության 19-րդ միջազգային օլիմպիադայում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Վիետնամում։
Մեդալակիրներն են՝
· Ռուզաննա Շիրոյան, 12-րդ դասարան –
արծաթե մեդալ
· Նատալի Մարգարյան, 12-րդ դասարան –
բրոնզե մեդալ
· Բագրատ Բագրատյան, 12-րդ դասարան –
բրոնզե մեդալ
Շնորհավորում ենք մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և մարզիչներին այս կարևոր նվաճման առթիվ։
Ֆիզմաթ դպրոցում Աստղագիտության օլիմպիական խմբակի գործունեությունը ֆինանսավորվում է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի կողմից։