Նորություններ

«Հաղորդակցության հմտություններ» մոդուլը` Ֆիզմաթում

Այս ուսումնական տարում Ֆիզմաթի ավագ դասարաններում ներդրվել է «Հաղորդակցության հմտություններ» մոդուլը, որը մշակվել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի նախաձեռնությամբ և երաշխավորվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Մենք կարծում ենք, որ ուժեղ կրթությունը միայն տեխնիկական գիտելիքի մասին չէ։ Կարևոր է նաև կարողանալ բարդ գաղափարները պարզ ու հստակ ներկայացնել, հիմնավորել սեփական տեսակետը, լսել և հասկանալ դիմացինին։
Մեր նպատակը միայն տեխնիկապես փայլուն մասնագետներ պատրաստելը չէ։ Մենք ուզում ենք կրթել երիտասարդների, ովքեր կարող են գրել և մտածել խորությամբ, խոսել վստահությամբ և իրենց գաղափարները հասցնել ուրիշներին։
«Հաղորդակցության հմտություններ» մոդուլի շրջանակում սովորողները զարգացնում են բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, որոնք նրանց անհրաժեշտ կլինեն թե՛ ակադեմիական, թե՛ մասնագիտական ճանապարհին։
Մոդուլը դասավանդում է Լևոն Հարությունյանը, ով հաղորդակցության և բանավեճի ոլորտում ունի բազմամյա փորձ և համագործակցել է մի շարք հայաստանյան ու միջազգային կազմակերպությունների հետ։