Նորություններ
Օլիմպիական ճամբար Աղվերանում․ գիտելիք, թիմային աշխատանք և նոր փորձառություն
Օգոստոսի 1-6-ը Ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների սովորողներն Աղվերանում մասնակցեցին օլիմպիական ճամբարի։
Աստղագիտության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի խմբակների սովորողները ճամբարին մասնակցելու հնարավորություն ստացան՝ հաշվի առնելով իրենց առաջադիմությունը, ակտիվ մասնակցությունը, մոտիվացիան և խմբավարների գնահատականը։
Հինգ օր շարունակ ճամբարի մասնակիցները սովորեցին և աշխատեցին միասին՝ ավելի ազատ ու անմիջական միջավայրում։ Ճամբարի ընթացքում նրանք ունեցան խորացված առարկայական դասեր, մասնակցեցին թիմային աշխատանքների և տարբեր ակտիվությունների, որոնք նպաստեցին ոչ միայն գիտելիքների խորացմանը, այլև հաղորդակցման, համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։
Այսպիսի ձևաչափը հնարավորություն է տալիս օլիմպիական կրթությունը դարձնել ավելի գործնական, հետաքրքիր և ոգեշնչող՝ խթանելով աշակերտների հետաքրքրասիրությունն ու նոր գաղափարների ձևավորումը։
Ճամբարի անցկացումը հնարավոր դարձավ ONEX և FimeTech ընկերությունների աջակցության շնորհիվ։






