Հոգաբարձուների խորհուրդ

Դավիթ Բաղդասարյան
Krisp-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն
Դավիթ Բաղդասարյանը Ֆիզմաթ դպրոցի 2000 թ․ շրջանավարտ է։ Նա այժմ Krisp ընկերության համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է, որը ձայնային արհեստական բանականության ոլորտում համաշխարհային առաջատարներից է։ Krisp-ը հիմնադրվել է Հայաստանում և այսօր ձայնային արտադրողականության լուծումներ է տրամադրում հազարավոր կազմակերպությունների աշխարհով մեկ։
Դավիթը նաև համահիմնադրել է BigStory VC վենչուրային հիմնադրամը, որը աջակցում է հայկական ծագմամբ ձեռնարկատերերին ամբողջ աշխարհում։Բացի այդ, նա համահիմնադիր է DeepSat SpaceTech ընկերության, որը մշակում է արբանյակներ՝ շատ ցածր Երկրային ուղեծրում աշխատելու համար։

Արտավազդ Մինասյան
Krisp-ի և 10Web-ի համահիմնադիր
Արտավազդ Մինասյանը Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիրն է և BigStory VC վենչուրային հիմնադրամի ղեկավար գործընկերը։ Նա ունի ֆիզիկայի և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճաններ։
Նվիրված լինելով Հայաստանի կրթական զարգացմանը՝ Արտավազդը ակտիվորեն մասնակցում է մի շարք նախաձեռնությունների։ Նա UATE-ի և «Այբ» հիմնադրամի խորհրդի անդամ է, ինչպես նաև Գիտուժ շարժման աջակից։

Կարեն Գյուլբուդաղյան
Strategic Value Ventures LLC-ի հիմնադիր
Կարեն Գյուլբուդաղյանը ռազմավարական խորհրդատու, ներդրող և միջազգային նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ է։ Նա Սան Ֆրանցիսկոյում հիմնադրել է Strategic Value Ventures LLC (SVV)ռազմավարական խորհրդատվական ընկերությունը և հանդիսանում է UC Berkeley SkyDeck-ի առաջին գլոբալ դեսպանն ու հիմնական խորհրդատուն։ Կարենն առանցքային ներդրում է ունեցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման մեջ և հանդիսանում է ՀՀ վարչապետի խորհրդին կից Գիտության և տեխնոլոգիաների ազգային խորհրդի անդամ։ Նա նաև Ground Zero Specialty Coffee-ի հիմնադիրն է։

Հայկազ Նավասարդյան
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի հիմնադիր
Հայկազ Նավասարդյանը ֆիզմաթ կրթության փորձառու մասնագետ է՝ ավելի քան 30 տարվա աշխատանքային ճանապարհով։ Նա սովորել է ֆիզմաթ դպրոցում և 2002 թվականից ղեկավարել է նույն դպրոցը որպես տնօրեն մինչև 2021 թվականը։ 2019թ-ին հիմնադրել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը դպրոցի կրթական միջավայրին աջակցելու նպատակով։
Նա 1997թ-ին հիմնադրել է նաև Ուսում մասնավոր դպրոցը։ Հայկազը ունի նշանակալի ներդրում օլիմպիական շարժման և մաթեմատիկայի ուսուցման զարգացման գործում։ Պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի, Երևանի քաղաքապետի և այլ կառույցների շնորհակալագրերով։ Հանդիսանում է մի շարք ուսումնական և մեթոդական ձեռնարկների հեղինակ։

Արման Սարգսյան
Ֆիզմաթ դպրոցի տնօրեն
Արման Սարգսյանը մաթեմատիկոս է և 2021 թվականից մինչ օրս ղեկավարում է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը՝ որպես տնօրեն։ Նա ևս ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ է։ 1994 թվականից աշխատում է ֆիզմաթ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ և մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։ Հեղինակ է մի շարք մաթեմատիկական ձեռնարկների և ազգային քննությունների պատրաստման նյութերի։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ կրթության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:

Լևոն Թովմասյան
Liga-Tech-ի համահիմնադիր և փոխտնօրեն
Լևոն Թովմասյանը «Լիգա-Տեք» ընկերության համահիմնադիրն է և փոխտնօրենը։ 1987 թ․ ավարտել է Ֆիզմաթ դպրոցը, իսկ 1992 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում ունեցած երկարամյա փորձի շնորհիվ Լևոնը նշանակալի դեր է ունեցել «Լիգա-Տեք» ընկերության զարգացման և աճի գործընթացում։

Երվանդ Աղաջանյան
NEJTEL CJSC-ի հիմնադիր և գործադիր տնօրեն
Երվանդ Աղաջանյանը «ՆԵՋՏԵԼ» ՓԲԸ-ի հիմնադիրն ու ղեկավարն է, որը Հայաստանում տեղեկատվական ցանցերի նախագծման և կառուցման առաջատար ընկերություններից մեկն է։ Նա Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ է, որից հետո ուսանել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։

Գոռ Վարդանյան
Chessify-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն
Գոռ Վարդանյանը «Chessify» հարթակի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է՝ ծրագրի, որը միավորում է հազարավոր շախմատի պրոֆեսիոնալների և գրոսմայստերների, այդ թվում՝ Անիշ Գիրիին և Լևոն Արոնյանին։
Նախքան Chessify-ն, Գոռը հիմնադրել է Fimetech ընկերությունը, որը զբաղվում էր մեքենայական ուսուցմամբ, ռոբոտաշինությամբ և տեսապատկերների մշակումով։
Բացի իր հիմնական գործունեությունից, Գոռը YerevaNN արհեստական բանականության լաբորատորիայի և Բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (UATE) խորհուրդների անդամ է՝ այսպիսով նպաստելով Հայաստանի գիտատեխնիկական զարգացմանը։

Սամվել Մարտիրոսյան
Onex-ի հիմնադիր և գործադիր տնօրեն
Սամվել Մարտիրոսյանը Ֆիզմաթ դպրոցի 1999 թվականի շրջանավարտ է։ Նա շարունակել է ուսումը Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի և Ինֆորմատիկայի ֆակուլտետում։ Ծրագրավորման ոլորտում աշխատելով շուրջ 7 տարի՝ 2008 թվականից սկսած անցել է ձեռնարկատիրության ոլորտ։
2015 թվականին հիմնել է և մինչ օրս ղեկավարում է Օնէքս ընկերությունը։
Մեր աշխատակազմը

Սերինե Ավետիսյան
Հիմնադրամի տնօրեն
