+374 (010) 20 13 10
info@physmathfriends.am
Yerevan Armenia
Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը այդպես ընդլայնում է ֆիզիկական միջավայրը՝ գիտական ու կրթական առավել լայն դաշտ ստեղծելու համար: Նյութական հենարան ունենալու համար էլ հիմնվեց «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակը կոնկրետ խնդիրների լուծումն է՝ նպաստել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների աշխատանքներին և աջակցել դպրոցին: ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մեծ ավանդ ունի Հայաստանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման, օլիմպիականների պատրաստման, միջազգային ասպարեզում Հայաստանը այս ուղղությամբ ներկայացնելու գործում: Օլիմպիադաները լուրջ հանրավորություն ու խթան են կրթությունն ավելի որակյալ դարձնելու և այդ գործընթացում որքան հնարավոր է շատ դպրոցներ ու աշակերտներ ընդգրկելու համար: Լինելով Հայաստանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների դարբնոց՝ դպրոցն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս բացահայտել օժտված երեխաների կարողությունները և աջակցել նրանց հետագա առաջընթացին:
ԵՎ այնտեղ ունենալ՝
Կոնֆերենս դահլիճ,
Ֆիզիկայի լաբորատորիա,
Ռոբատաշինության ինժեներական լաբորատորիա,
Հռթիռաշինության լաբորատորիա, ԱԹՍ-ների լաբորատորիա։
Ներկայացնում ենք յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար հաշվարկված գումարի չափը՝
Ծրագիր 1․ Ձեղնահարկի վերանորոգում / Հավելված 1
Ծրագիր 2. Կոնֆերենս դահլիճ /Հավելված 2
Ծրագիր 3. Ֆիզիկայի լաբորատորիա /Հավելված 3
Ծրագիր 4. Ռոբատաշինության ինժեներական լաբորատորիա /Հավելված 4/
Ծրագիր 5. Հռթիռաշինության լաբորատորիա /Հավելված 5/