Բագրատ Բագրատյան․ 17-ամյա ֆիզմաթցին, որն ուզում է Հայաստանում զարգացնել տիեզերական ճարտարագիտությունը
Հեղինակ՝
IMG_3751

«Ֆիզմաթցիների հաջողության պատմությունները» շարքի այս անգամվա հերոսը 17-ամյա Բագրատ Բագրատյանն է, որը 2025 թվականին Սոչիում կայացած Աստգաղիտության միջազգային բաց օլիմպիադայում արծաթե մեդալ է նվաճել։ Մասնակցելով Ֆիզմաթի օլիմպիական խմբակներին, Բագրատը հասկացել է, որ աստղագիտությունն իր սրտին շատ մոտ է և որոշել է հենց այդ ուղղությամբ շարունակել կրթությունը։

Ինչու աստղագիտություն

Շատ սիրել եմ մաթեմատիկան, բայց երբ սկսեցի հաճախել ֆիզիկայի օլիմպիական խմբակ, հետաքրքրություն առաջացավ նաև ֆիզիկայի և աստղագիտության նկատմամբ։ Կարելի է ասել՝ հենց մաթեմատիկան է առաջացրել սերն այլ առարկաների նկատմամբ։

Մասնակցությունը միջազգային օլիմպիադային

Սոչիի Աստղագիտության միզաջգային բաց օլիմպիադան իմ առաջին օլիմպիադան էր, որտեղ նվաճեցի արծաթե մեդալ։ Լարվածություն, իհարկե, կար, բայց այդ օրերին զբաղվածությունն այնքան շատ է, միայն մտածում ես օլիմպիադայի և լավ ներկայանալու մասին։

Օլիմպիադաներին մասնակցությունը շատ այլ դրական բաներ է տալիս՝ ունեցանք շփում օտարազգիների հետ, աստղերի մասին դասախոսություններ լսեցինք, ծառատունկի մասնակցեցինք։

Ոլորտում իդեալներ

Կարող եմ ասել, որ իմ իդեալներն իմ ֆիզիկայի և ազտագագիտության ուսուցիչները՝ Հրանտ Թոփչյանը և Արտավազդ Հարությունյանն են։

Ապագա ծրագրեր

Ներկայում ծրագրում են ընդունվել Չինաստանի համալսարաններից մեկը՝ Aerospace Engineering (տիեզերական ճարտարագիտություն) ուղղությամբ և, եթե ստացվի, բերել այդ ուղղությունը Հայաստան, քանի որ իմ կարծիքով ներկա պահին դա Հայաստանին շատ է պետք։