🤖 Ռոբոտաշինության խմբակը  Ֆիզմաթում
Rectangle 54664 (2)

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված ռոբոտաշինության խմբակը գործում է 2023թ․ սեպտեմբերից և այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է գրանցել կարևոր հաջողություններ։

🌍 2024թ․ դեկտեմբերին մեր թիմը առաջին անգամ մասնակցել է միջազգային օլիմպիադայի՝ RobotEx International 2024 մրցույթին Տալլինում և գրանցել է շատ լավ արդյուք։

Միաժամանակ, փորձելով խթանել ՀՀ-ում ռոբոտաշինության կրթությունը և  ձևավորել շարժում, 2025թ․ փետրվարին, «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամն առաջին անգամ կազմակերպեց ռոբոտների հանրապետական օլիմպիադա, որին մասնակցնեցին 40-ից ավելի թիմեր ՀՀ տարբեր մարզերից։ Այս մրցույթում Ֆիզմաթի թիմերը գրավեցին՝
🥇 և 🥈 տեղերը «Սումո» անվանակարգում,
🥇 տեղը «Լաբիրինթ» անվանակարգում։

Խմբակի  հաջողված ընթացքը հնարավորություն տվեց հանդես գալու ևս մեկ նախաձեռնությամբ, այն է ստեղծվեց Հայաստանի Ռոբոտաշինության Միությունը (Ալյանսը)՝ նպատակ ունենալով ռոբոտաշինությունը դարձնել սպորտ և համախմբել մեկ գաղափարի շուրջ աշակերտների, ուսանողների, կազմակերպությունների ու բոլոր հետաքրքրվածների։

Այս ճանապարհին ծրագրի  կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի Ռոբոտաշինության խմբակի ծրագիրը 2025թ-ի հոկտեմբերի 7-ին պաշտոնապես երաշխավորվել է ԿԳՄՍՆ-ի կողմից՝ որպես արտադպրոցական խմբակի ծրագիր։