Ֆիզմաթ դպրոցի հերթական հաջողությունը Աստղագիտության միջազգային օլիմպիադայում
20250928_192306

2025թ. սեպտեմբերի 20-27-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացավ Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցում էին տասնյակ երկրների լավագույն թիմերը։ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի թիմը ներկայացավ հինգ տաղանդաշատ սովորողներով և գրանցեց փայլուն արդյունք։

Մեր աշակերտները  նվաճեցին 3 ոսկե և 2 արծաթե մեդալ, իսկ թիմային հաշվարկով զիջեցին միայն Ռուսաստանի հավաքականին։ Սա ֆիզմաթցիների համար ևս մեկ հաղթանակ է՝ ապացույց այն բանի, որ հայ դպրոցականները կարող են արժանիորեն մրցել աշխարհի լավագույնների հետ։

🏅 Ոսկե մեդալակիրներ

  • Գոռ Հասրաթյան – 2025թ. շրջանավարտ, ԵՊՀ առաջին կուրսի ուսանող

  • Նատալի Մարգարյան – 12-րդ դասարանի աշակերտ

  • Ռուզաննա Շիրոյան – 12-րդ դասարանի աշակերտ

🥈 Արծաթե մեդալակիրներ

  • Բագրատ Բագրատյան – 12-րդ դասարանի աշակերտ

  • Անահիտ Գալստյան – 12-րդ դասարանի աշակերտ

Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի պատասխանատու Արտավազդ Հարությունյանը, որի հետևողական աշխատանքը մեծապես նպաստել է այս հաջողությանը։

Թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որի առաջնահերթ նպատակներից մեկը Հայաստանում օլիմպիական կրթության զարգացումն է։

Այս հաղթանակը ևս մեկ անգամ ընդգծում է, որ  մասնագիտական աջակցությունը և նվիրվածությունը կարող են նպաստել նորանոր բարձր արդյունքների գրանցմանը։

Ֆիզմաթը շարունակելու է քայլել այդ ուղիով՝ կրթելով ապագայի գիտնականներին ու նորարարներին։