
Ֆիզմաթ դպրոցի սովորողները հաջողությամբ են հանդես եկել Ալմաթիում հունվարի 10–15-ը անցկացված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում՝ նվաճելով ընդհանուր առմամբ 11 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե։
Մեդալակիրներն ըստ առարկաների՝
Մաթեմատիկա
-
Սարգիս Առաքելյան - ոսկե մեդալ
-
Արսեն Մակարյան - ոսկե մեդալ
-
Արման Ասատրյան - արծաթե մեդալ
-
Նարե Սմբատյան - բրոնզե մեդալ
-
Գրիգոր Սամվելյան - բրոնզե մեդալ
Ֆիզիկա
-
Գոռ Հովսեփյան - բրոնզե մեդալ
-
Դավիթ Սահակյան - բրոնզե մեդալ
Ինֆորմատիկա
-
Տիգրան Մացակյան - բրոնզե մեդալ
-
Վահան Աբրահամյան - բրոնզե մեդալ
-
Մակար Դիլանյան - բրոնզե մեդալ
-
Վահագն Գյոզալյան - բրոնզե մեդալ
Այս տարի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային մասնակցել են շուրջ 16 երկրների ավելի քան 60 թիմեր և անկախ մասնակիցներ։ Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 700 աշակերտ։



