
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի, DavAro ընկերության, Hi-Am և Hi-Math բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությամբ 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակում մեկնարկեց «Ճարտարագիտական խմբակ» կրթական ծրագիրը։
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ «Մեխանիկա» և «Էլեկտրոնիկա» և նպատակ ունի սովորողների մոտ ձևավորել ինժեներական մտածելակերպ, զարգացնել տեխնիկական և ստեղծագործական հմտություններ, ինչպես նաևտրամադրել մասնագիտական կողմնորոշման աջակցություն։
Ծրագրի ընդհանուր նպատակներն են ձևավորել ինժեներական և ստեղծագործական մտածելակերպ, ստեղծագործելու ունակություն, սովորեցնել դետալների, կոնստրուկցիաների ու մեխանիզմների ամրության, շարժման ու հաշվարկման հիմունքները, զարգացնել հետազոտական հմտություններ՝ դիտարկում, փորձարկում, վերլուծություն, եզրակացություն։
Ընդունվելու ընթացակարգը եղել է շատ մրցակցային։ 2024 թվականի հունվարին անցկացվել են գիտելիքի ստուգման թեստեր 7-9 րդ դասարանի աշակերտների շրջամակում, որոնց մասնակցել են շուրջ 60 աշակերտ։ Թեստերի արդյունքների հիման վրա ընտրվել են 14 մասնակիցներ։ «Մեխանիկա» փուլը հաջողությամբ ավարտելուց հետո 12 աշակերտներ կընդգրկվել են ծրագրի երկրորդ՝ «Էլեկտրոնիկա» փուլում։
«Էլեկտրոնիկա» ծրագրի նպատակն է դասընթացն ավարտած պատանիներին աջակցել կողմնորոշվել դեպի ինժեներաճարտարագիտական մասնագիտություններ, հարկ եղած դեպքում կառավարել անօդաչու սարքեր, դառնալ որակյալ օպերատորներ։