
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի կողմից 2024 թվականի հոկտեմբերից մեկնարկած բանավեճի խմբակը այս օրերին ամփոփեց իր առաջին ուսումնական տարին։ Խմբակը հնարավորություն տվեց Ֆիզմաթ դպրոցի սովորողներին ծանոթանալ բանավեճերի տարբեր ձևաչափերին, զարգացնել քննադատական մտածողություն, ինչպես նաև բարելավել հրապարակային խոսքի և փաստարկման հմտությունները։
Տարվա ընթացքում սովորողները մասնակցել են մի շարք արտադասարանային միջոցառումների՝ ներգրավվելով Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի ամենամյա մրցաշարին, ընկերական բանավեճերի մասնակցելով ԵՊՀ-ում և Կրիսպ ընկերությունում։
Ուսումնական տարին եզրափակվեց մայիսի 27-ին կայացած ընկերական խաղով՝ «Ինֆլուենսերները դրական են ազդում հասարակության վրա» թեմայով։ Երկու թիմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները՝ արտահայտելով վերլուծական, համոզիչ ու բանավոր խոսքի հմտությունները։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակցած աշակերտները ստացան հավաստագրեր՝ խմբակի աշխատանքին ակտիվ մասնակցության համար։
Բանավեճի խմբակը իրականացվում է Կրիսպ ընկերության աջակցությամբ։