«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը փնտրում է
Հաղորդակցության մասնագետ
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը
փնտրում է Հաղորդակցության մասնագետ
փնտրում է Հաղորդակցության մասնագետ
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը փնտրում է
Հաղորդակցության մասնագետ
Հաղորդակցության մասնագետ
Հաստիքի անվանում.
Հաղորդակցության մասնագետ
Աշխատանքի ձևը.
Part-time
Աշխատանքի վայրը.
Երևան
Մեր մասին
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի զարգացմանը, օլիմպիական կրթության համակարգային բարելավմանը և STEM ոլորտի գերազանցության մշակույթի ձևավորմանը Հայաստանում։
Հիմնական պարտականություններ
Մենք փնտրում ենք Հաղորդակցության մասնագետի (Part-time), ով կաջակցի մեր ծրագրերի և նախաձեռնությունների հաղորդակցությանը։
Պարտականություններ
- Ռազմավարական հաղորդակցություն – լրամշակել և իրականացնել հիմնադրամի հաղորդակցության ռազմավարությունը, հաղորդակցության տարեկան պլանը և կից այլ փաստաթղթերը։
- Բովանդակության ստեղծում – պատրաստել ոգեշնչող և ազդեցիկ նյութեր (պատմություններ, բլոգ, լրատվական հոդվածներ, սոցիալական մեդիա գրառումներ, զեկույցներ)։
- Մեդիա և հանրային կապեր – կառուցել և զարգացնել հարաբերություններ ԶԼՄ-ների, լրագրողների և կրթության ոլորտի կարևոր դերակատարների հետ։
- Թվային ներկայության կառավարում – վարել հիմնադրամի կայքը և սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, LinkedIn, Instagram և այլն), վերլուծել արդյունքները։
- Շահակիցների ներգրավում – պատրաստել հաղորդակցական արշավներ և նյութեր նվիրատուների, շրջանավարտների, ծնողների, ուսուցիչների ու քաղաքականություն մշակողների համար։
- Լրատու/նյուզլեթր – ստեղծել և տարածել ամսական տեղեկագիր, վերլուծել ներգրավվածությունը։
- Միջոցառումների հաղորդակցություն – աջակցել կրթական ծրագրերի, ճամբարների և մրցույթների լուսաբանմանը և բրենդավորմանը։
Պահանջվող որակավորումներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաղորդակցություն, հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա փորձ հաղորդակցության, մեդիայի կամ բովանդակության կառավարման ոլորտում։
- Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ։
- Սոցիալական մեդիայի կառավարման և վերլուծական գործիքների օգտագործման փորձ։
Ստեղծագործ մոտեցում, թիմային աշխատանքի և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու կարողություն։
Մենք առաջարկում ենք
Աշխատանքի պայմաններ
- Ծանրաբեռնվածություն․ կես դրույք (part-time)։
- Ձևաչափ․ հիբրիդային (մասամբ օֆիսային, մասամբ հեռավար)։
Աշխատանքային ժամերը ճկուն են և կհամաձայնեցվեն թեկնածուի հետ։
Դիմելու կարգը
Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը մինչև հոկտեմբերի 15-ը physmath.friends1@gmail.com էլեկտրոնային հասցեին։