«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը փնտրում է Ծրագրերի համակարգող
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը
փնտրում է
Ծրագրերի համակարգող
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը փնտրում է
Ծրագրերի համակարգող

Հաստիքի անվանում.

Ծրագրերի համակարգող

Աշխատանքի ձևը.

Ամբողջ դրույք

Աշխատանքի վայրը.

Երևան / Հիբրիդ

Մեր մասին

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի զարգացմանը, օլիմպիական կրթության համակարգային բարելավմանը և STEM ոլորտի գերազանցության մշակույթի ձևավորմանը Հայաստանում։

Հիմնական պարտականություններ

  • Հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրերի կազմակերպում և համակարգում
  • Ծրագրերի ընթացիկ պլանավորում, բյուջեավորում և վերահսկում
  • Փաստաթղթերի (հայտեր, զեկույցներ, պայմանագրեր) կազմում և շրջանառություն
  • Շփում և կապի պահպանում դպրոցական, ուսուցիչների, գործընկերների ու աջակիցների հետ
  • Միջոցառումների կազմակերպում՝ ճամբարներ, օլիմպիական մրցաշարեր, վերապատրաստումներ
  • Ֆոնդահայթայթման հնարավորությունների հայտնաբերում և առաջարկների մշակում

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ կրթություն, հասարակական գիտություններ, կառավարում)
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կրթական կամ հասարակական ծրագրերի կառավարման ոլորտում
  • Կազմակերպչական և հաղորդակցման բարձր հմտություններ
  • Գրավոր և բանավոր հայերեն հաղորդակցության գերազանց հմտություններ, անգլերենը՝ ցանկալի
  • Թիմում աշխատելու ունակություն և նախաձեռնողականություն

Մենք առաջարկում ենք

  • Նորարար միջավայր, որտեղ կարող եք ունենալ ազդեցություն Հայաստանի կրթական մշակույթի վրա
  • Հնարավորություն աշխատելու լավագույն մասնագետների և ոգեշնչող համայնքի հետ
  • Մրցունակ վարձատրություն՝ աշխատաժամանակի և փորձի համադրությամբ
  • Մասնագիտական աճի հնարավորություն

Դիմելու կարգը

Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը մինչև հուլիսի 30-ը info@physmathfriends.am էլ. հասցեին։ Նամակի վերնագրում նշեք «Ծրագրերի համակարգող»։