Աջակցի՛ր Ֆիզմաթի սովորողներին

Յուրաքանչյուր աջակցություն նոր հնարավորություն է գիտելիքի, աճի և հաղթանակի համար։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է որակյալ կրթության, ժամանակակից լաբորատոր սարքավորումներով հարուստ միջավայրի և ոգեշնչող ուսուցիչների հետ աշխատանքի հնարավորության։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը գործում է՝ աջակցելու դպրոցում կրթական միջավայրի բարելավմանը, զարգացնելու օլիմպիական և տեխնոլոգիական խմբակները։

Մեր աջակցության շնորհիվ 2025-2026 ուս. տարում Ֆիզմաթն ունեցել է հետևյալ հաջողությունները՝

  • Շաբաթական 29 օլիմպիական խմբակ՝ նախկին 15-ի փոխարեն
  • 405 սովորող
  • Օլիմպիական խմբակներ 7-րդ դասարանից
  • Մասնակցություն և հաղթանակներ՝ միջազգային օլիմպիադաներում


Քո աջակցությունը ներդրում է Հայաստանի գիտական և նորարարական ապագայի ձևավորման գործում։

Նվիրաբերելով Ֆիզմաթի հիմնադրամին՝ դու օգնում ես իրականացնել նոր ծրագրեր, ստեղծել ժամանակակից ուսումնական միջավայր և ապահովել հավասար հնարավորություններ բոլոր սովորողների համար։

Յուրաքանչյուր նվիրատվություն օգնում է՝

  • Խթանել երեխաների մասնակցությունը օլիմպիական խմբակներին և միջազգային օլիմպիադաներին
  • Ներգրավել ավելի շատ տաղանդավոր աշակերտների, դասավանդողների և ընդլայնել խմբակների թիվը
  • Ապահովել նորարար սարքավորումներ, ուսումնական նյութեր և ուսուցման նոր մեթոդներ
  • Օգնել սովորողներին բացահայտել իրենց ներուժը և նվաճել միջազգային մեդալներ