Ֆիզմաթի ճարտարագիտական խմբակում մեկնարկել են էլեկտրոնիկայի դասերը
Հեղինակ՝
2

Ֆիզմաթ դպրոցի ճարտարագիտական խմբակում մեկնարկել են էլեկտրոնիկայի դասերը։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի աջակցությամբ դեռևս 2024 թ․ ուսումնական տարվանից գործող խմբակի առաջին փուլում ֆիզմաթի աշակերտները ծանոթացել են մեխանիկայի հիմունքներին, իսկ այս տարվանից սկսած նրանք կուսումնասիրեն էլեկտրոնիկա, ԱԹՍ-ների պատրաստում, կառավարում և ծրագրավորում։

Ճարտարագիտական խմբակի նպատակն է դասերի միջոցով աշակերտներին ներգրավել ինժեներական նախագծային աշխատանքներում՝ սովորեցնելով սարքերի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքները և կիրառելով գիտելիքները գործնականում։

Խմբակի առանձնահատկություններից է այն, որ որոշ դասեր տեղի են ունենալու իրական միջավայրում, ինչը կօգնի աշակերտներին տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում՝ անմիջական փորձառությամբ։

Ի դեպ, անհրաժեշտ լաբորատոր գույքն ապահովել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը։