Յուրաքանչյուր աջակցություն նոր հնարավորություն է գիտելիքի, աճի և հաղթանակի համար։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է որակյալ կրթության, ժամանակակից լաբորատոր սարքավորումներով հարուստ միջավայրի և ոգեշնչող ուսուցիչների հետ աշխատանքի հնարավորության։
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը գործում է՝ աջակցելու դպրոցում կրթական միջավայրի բարելավմանը, զարգացնելու օլիմպիական և տեխնոլոգիական խմբակները։
Մեր աջակցության շնորհիվ 2025-2026 ուս. տարում Ֆիզմաթն ունեցել է հետևյալ հաջողությունները՝
- Շաբաթական 29 օլիմպիական խմբակ՝ նախկին 15-ի փոխարեն
- 405 սովորող
- Օլիմպիական խմբակներ 7-րդ դասարանից
- Մասնակցություն և հաղթանակներ՝ միջազգային օլիմպիադաներում
Քո աջակցությունը ներդրում է Հայաստանի գիտական և նորարարական ապագայի ձևավորման գործում։
Նվիրաբերելով Ֆիզմաթի հիմնադրամին՝ դու օգնում ես իրականացնել նոր ծրագրեր, ստեղծել ժամանակակից ուսումնական միջավայր և ապահովել հավասար հնարավորություններ բոլոր սովորողների համար։
Յուրաքանչյուր նվիրատվություն օգնում է՝
- Խթանել երեխաների մասնակցությունը օլիմպիական խմբակներին և միջազգային օլիմպիադաներին
- Ներգրավել ավելի շատ տաղանդավոր աշակերտների, դասավանդողների և ընդլայնել խմբակների թիվը
- Ապահովել նորարար սարքավորումներ, ուսումնական նյութեր և ուսուցման նոր մեթոդներ
- Օգնել սովորողներին բացահայտել իրենց ներուժը և նվաճել միջազգային մեդալներ


