«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը փնտրում է Հաղորդակցության մասնագետ
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը
փնտրում է
Հաղորդակցության մասնագետ
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը փնտրում է
Հաղորդակցության մասնագետ

Հաստիքի անվանում.

Հաղորդակցության մասնագետ

Աշխատանքի ձևը.

Part-time

Աշխատանքի վայրը.

Երևան

Մեր մասին

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի զարգացմանը, օլիմպիական կրթության համակարգային բարելավմանը և STEM ոլորտի գերազանցության մշակույթի ձևավորմանը Հայաստանում։

Հիմնական պարտականություններ

 

Մենք փնտրում ենք Հաղորդակցության մասնագետի (Part-time), ով կաջակցի մեր ծրագրերի և նախաձեռնությունների հաղորդակցությանը։

Պարտականություններ

  1. Ռազմավարական հաղորդակցություն – լրամշակել և իրականացնել հիմնադրամի հաղորդակցության ռազմավարությունը, հաղորդակցության տարեկան պլանը և կից այլ փաստաթղթերը։
  2. Բովանդակության ստեղծում – պատրաստել ոգեշնչող և ազդեցիկ նյութեր (պատմություններ, բլոգ, լրատվական հոդվածներ, սոցիալական մեդիա գրառումներ, զեկույցներ)։
  3. Մեդիա և հանրային կապեր – կառուցել և զարգացնել հարաբերություններ ԶԼՄ-ների, լրագրողների և կրթության ոլորտի կարևոր դերակատարների հետ։
  4. Թվային ներկայության կառավարում – վարել հիմնադրամի կայքը և սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, LinkedIn, Instagram և այլն), վերլուծել արդյունքները։
  5. Շահակիցների ներգրավում – պատրաստել հաղորդակցական արշավներ և նյութեր նվիրատուների, շրջանավարտների, ծնողների, ուսուցիչների ու քաղաքականություն մշակողների համար։
  6. Լրատու/նյուզլեթր – ստեղծել և տարածել ամսական տեղեկագիր, վերլուծել ներգրավվածությունը։
  7. Միջոցառումների հաղորդակցություն – աջակցել կրթական ծրագրերի, ճամբարների և մրցույթների լուսաբանմանը և բրենդավորմանը։

Պահանջվող որակավորումներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցություն, հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա փորձ հաղորդակցության, մեդիայի կամ բովանդակության կառավարման ոլորտում։
  • Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ։
  • Սոցիալական մեդիայի կառավարման և վերլուծական գործիքների օգտագործման փորձ։

Ստեղծագործ մոտեցում, թիմային աշխատանքի և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու կարողություն։

Մենք առաջարկում ենք

Աշխատանքի պայմաններ

  • Ծանրաբեռնվածություն․ կես դրույք (part-time)։
  • Ձևաչափ․ հիբրիդային (մասամբ օֆիսային, մասամբ հեռավար)։

Աշխատանքային ժամերը ճկուն են և կհամաձայնեցվեն թեկնածուի հետ։

Դիմելու կարգը

Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը մինչև հոկտեմբերի 15-ը  physmath.friends1@gmail.com էլեկտրոնային հասցեին։