
Ֆիզմաթ դպրոցի սովորողները ամփոփեցին բնագիտամաթեմատիկական առարկաների միջազգային օլիմպիադաների 2025թ-ի շրջափուլը։
Գաղտնիք չէ, որ Ֆիզմաթ դպրոցի սովորողները մշտապես աչքի են ընկնում իրենց բարձր արդյունքներով՝ թե՛ հանրապետական, թե՛ միջազգային օլիմպիադաներում։ Տարիներ շարունակ նրանց ձեռքբերումները ոչ միայն դարձել են դպրոցի այցեքարտը, այլև ամբողջ Հայաստանի գիտակրթական համայնքի հպարտությունը։ Յուրաքանչյուր մրցույթում նրանք ապացուցում են, որ հետևողական աշխատանքի, նվիրվածության և ձեռք բերված գիտելինքերի շնորհիվ հնարավոր է հասնել լավագույն արդյունքների՝ դառնալով միջազգային հարթակում Հայաստանի լավագույն դեսպանները։
Այս տարվա միջազգային օլիմպիադաներում Ֆիզմաթ դպրոցի արդյուքները հետևյալն են՝
📍Մաթեմատիկա
Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 11–22-ը կայացած 65-րդ միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում (IMO) Հայաստանը ներկայացրեցին վեց աշակերտներ։ Ֆիզմաթ դպրոցի երկու սովորողներ դարձան մեդալակիրներ։
- Ծովակ Եգորյան-բրոնզե մեդալ,
- Սարգիս Առաքելյան-բրոնզե մեդալ։
📍 Ինֆորմատիկա
Եգիպտոսի Ալեքսանդրիայում հուլիսի 15–22-ը անցկացված 36-րդ միջազգային ինֆորմատիկայի օլիմպիադայում (IOI) Հայաստանը ներկայացնող թիմի չորս անդամներից երեքը Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ էին։ Նրանք բոլորը հայրենիք են վերադարձել մեդալներով՝
- Ծովակ Եգորյան– բրոնզե մեդալ,
- Մարտին Խաչատրյան – բրոնզե մեդալ,
- Տիգրան Մացակյան – բրոնզե մեդալ։
📍 Ֆիզիկա
Իրանի մայրաքաղաք Թեհրանում հուլիսի 21–29-ը կայացած 55-րդ միջազգային ֆիզիկայի օլիմպիադայում (IPhO) Հայաստանը ներկայացնող թիմի հինգ անդամներից երեքը Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ էին։ Նրանք գրանցեցին հետևյալ արդյունքները․
- Նարեկ Գալստյան – բրոնզե մեդալ,
- Վահե Մելքոնյան – բրոնզե մեդալ։
📍 Աստղագիտություն
-2025 թվականի օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած աստղագիտության միջազգային օլիմպիադայում Ֆիզմաթ դպրոցի ձեռքբերումները հետևյալն են՝
- Էմիլ Մուշեղյան – արծաթե մեդալ,
- Գոռ Հասրաթյան – արծաթե մեդալ,
- Նարեկ Գալստյան– բրոնզե մեդալ։
📍 Կենսաբանություն
Ֆիլիպինների Մանիլա քաղաքում հուլիսի 20–27-ը կայացած 35-րդ միջազգային կենսաբանության օլիմպիադայում (IBO) Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արեգ Գալստյանը ևս բրոնզե մեդալ նվաճեց։
Այս նշանակալի հաջողությունները ոչ միայն բարձրացնում են Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում, այլև վկայում են մեր աշակերտների մեծ ներուժի մասին։
Հենց այս ձեռքբերումներն էլ դարձել են այն ամուր հենարանը, որի հիման վրա «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է «Օլիմպիական շարժում» նախագիծը։ Նախագիծը այս տարի կգործարկվի Ֆիզմաթ դպրոցում, իսկ հաջորդ ուսումնական տարում նախատեսվում է ընդգրկել նաև այլ դպրոցներ՝ ստեղծելով համակարգված մոտեցում օլիմպիական պատրաստության և աշակերտական հաջողությունների շարունակականության համար։