«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը փնտրում է
Ծրագրերի համակարգող
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը
փնտրում է Ծրագրերի համակարգող
փնտրում է Ծրագրերի համակարգող
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը փնտրում է
Ծրագրերի համակարգող
Ծրագրերի համակարգող
Հաստիքի անվանում.
Ծրագրերի համակարգող
Աշխատանքի ձևը.
Ամբողջ դրույք
Աշխատանքի վայրը.
Երևան / Հիբրիդ
Մեր մասին
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի զարգացմանը, օլիմպիական կրթության համակարգային բարելավմանը և STEM ոլորտի գերազանցության մշակույթի ձևավորմանը Հայաստանում։
Հիմնական պարտականություններ
- Հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրերի կազմակերպում և համակարգում
- Ծրագրերի ընթացիկ պլանավորում, բյուջեավորում և վերահսկում
- Փաստաթղթերի (հայտեր, զեկույցներ, պայմանագրեր) կազմում և շրջանառություն
- Շփում և կապի պահպանում դպրոցական, ուսուցիչների, գործընկերների ու աջակիցների հետ
- Միջոցառումների կազմակերպում՝ ճամբարներ, օլիմպիական մրցաշարեր, վերապատրաստումներ
- Ֆոնդահայթայթման հնարավորությունների հայտնաբերում և առաջարկների մշակում
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ կրթություն, հասարակական գիտություններ, կառավարում)
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կրթական կամ հասարակական ծրագրերի կառավարման ոլորտում
- Կազմակերպչական և հաղորդակցման բարձր հմտություններ
- Գրավոր և բանավոր հայերեն հաղորդակցության գերազանց հմտություններ, անգլերենը՝ ցանկալի
- Թիմում աշխատելու ունակություն և նախաձեռնողականություն
Մենք առաջարկում ենք
- Նորարար միջավայր, որտեղ կարող եք ունենալ ազդեցություն Հայաստանի կրթական մշակույթի վրա
- Հնարավորություն աշխատելու լավագույն մասնագետների և ոգեշնչող համայնքի հետ
- Մրցունակ վարձատրություն՝ աշխատաժամանակի և փորձի համադրությամբ
- Մասնագիտական աճի հնարավորություն
Դիմելու կարգը
Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը մինչև հուլիսի 30-ը info@physmathfriends.am էլ. հասցեին։ Նամակի վերնագրում նշեք «Ծրագրերի համակարգող»։